Պերեսը պատմել է Ռեալի ձախողված տրանսֆերների մասին

09:19 12.09.2019

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է տրանսֆերային շուկայում ակումբի աշխատանքի մասին:

«Մենք բազմիցս փորձել ենք ստանալ Լևանդովսկուն, սակայն մեզ անընդհատ մերժել են: Նույնը իրավիճակը Պոգբայի հետ էր: Մբապեին նույնպես բաց չեն թողնում: Անշուշտ, մենք կցանկանայինք լսել ֆրանսիացիներից՝ «վերցրեք նրան», սակայն նրանք արգելափակում են Կիլիանի վաճառքը», - Պերեսի խոսքը մեջբերում է AS-ը։

Հիշեցնենք, որ այս ամռանը «Ռեալը» ձեռք էր բերել Ալֆոնս Արեոլին, Էդեր Միլիտաոյին, Ֆերլան Մենդիին, Էդեն Ազարին, Լուկա Յովիչին, Ռոդրիգոյին և Տակեֆուսա Կուբոյին:

Share |

Լրահոս

Loading...