ՊՍԺ-ն ամռանը պատրաստ է եղել գնել Պոգբային․ հայտնի է, թե ինչու չի կայացել գործարքը

23:41 12.09.2019

«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մոտ է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբային գնելուն։ Այս մասին հայտնի է դարձել Calciomercato-ին։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի և «կարմիր սատանաների» միջև համաձայնություն է եղել, սակայն գործարքը չի կայացել, քանի որ «Պարի Սեն Ժերմենը» չի կարողացել Նեյմարին վաճառել «Բարսելոնային»։ Հաղորդվում է, որ Լիգա 1-ի չեմպիոնը պատրաստ է եղել 150 միլիոն եվրո վճարել Պոգբայի համար։ 

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Պոլ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է եղել նաև Մադրիդի «Ռեալը»։ «Արքայական» ակումբը չկարողացավ գնել ֆրանսիացուն ՄՅՈւ-ի կողմից սահմանված տրանսֆերային բարձր արժեքի պատճառով։ 

Բացի «Ռեալից» ու ՊՍԺ-ից Պոգբայի ծառայություններով հետաքրքրված էր նաև Թուրինի «Յուվենտուսը»։ 

Share |

Լրահոս

Loading...