Ռամոս․ Կրոսը հիասքանչ ֆուտբոլիստ է․ նա անփոխարինելի է Ռեալի համար

18:22 12.09.2019

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը գովասանքի խոսքեր է ուղղել իր թիմակից Տոնի Կրոսի հասցեին։ 

«Նա մեր թիմի անփոխարինելի մասնիկն է, ով հիասքանչ բալանս է ստեղծում թիմի խաղում։ Տոնին գերազանց էր խաղում ակումբ տեղափոխվելու առաջին իսկ օրվանից։ Նա հիասքանչ ֆուտբոլիստ է ու վերջին տարիներին մեզ օգնել է այսքան մեծ քանակությամբ տիտղոսներ նվաճել»,-Ռամոսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։ 

Հիշեցնենք, որ երեկ տեղեկություն էր տարածվել, որի համաձայն՝ ձմռանը «Ռեալը» կարող է Տոնի Կրոսին ներառել Պոլ Պոգբայի տրանսֆերի մեջ։ 

Լա լիգայի 4-րդ տուրում «արքայական» ակումբը սեփական հարկի տակ ընդունելու է «Լևանատեին»։ Հանդիպումը կկայանա շաբաթ օրը և կմեկնարկի Երևանի ժամանակով 15։00-ին։ 

Share |

Լրահոս

Loading...