Ռոյսը պատմել է կարիերան ավարտելուց հետո իր պլանների մասին

10:00 12.09.2019

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական կիսապաշտպան Մարկո Ռոյսը հասկացրել է, որ մտադիր չէ իր ապագան կապել ֆուտբոլի հետ։

«Ֆուտբոլում ևս 15-20 տարի աշխատել որպես մարզիչ կա՞մ ֆունկցիոներ, դա իմը չէ։ Ես ուզում եմ զբաղվել նրանով, ինչին հիմա ժամանակ չունեմ տրամադրելու: Մասնավորապես,  պլանավորում եմ ճանապարհորդել: Քանի որ հիմա միայն հաջողվում է երկու օր մնալ նույն քաղաքում», - Ռոյսի խոսքը մեջբերում է Zeit Online-ը։

30-ամյա ֆուտբոլիստը կարիերայի ընթացքում հանդես է եկել Դորտմունդի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայում"», ինչպես նաև «Ռոտ Վայսում»: Ռոյսի պայմանագիրը «մեղուների» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։

Share |

Լրահոս

Loading...