Ալի Դայի.Ռոնալդուն կգերազանցի իմ ռեկորդը

16:47 12.09.2019

Իրանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Ալի Դային, ով համարվում է հավաքականների կազմում ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստը (109 գոլ), վստահ է, որ Կրիշտիանո Ռոնալդուն կգերազանցի իր ռեկորդը: 

Պորտուգալացի հարձակվողը Լիտվայի հետ գրանցած պոկերից հետո, հավաքականում իր հաշվին ունի  93 գոլ:

«Ռոնալդուն հրաշալի ֆուտբոլիստ է, և նա միանշանակ կգերազանցի իմ ռեկորդը: Նա հրաշալի ֆուտբոլ է խաղում, իսկ ռեկորդները նրա համար են, որպեսզի գերազանցվեն: Մենք հանդիպել ենք մի քանի անգամ խաղադաշտում, և ես նրան ամենայն բարիք եմ ցանկանում»:

 

Share |

Լրահոս

Loading...