Հայտնի է Լիվերպուլի՝ օգոստոս ամսվա լավագույն խաղացողը

21:25 12.09.2019

Հարձակվող Մոհամեդ Սալահը ճանաչվել է «Լիվերպուլի» օգոստոս ամսվա լավագույն խաղացող։ Այս մասին տեղեկացնում է ակումբի թվիթերյան էջը։  

Ակումբի կայքի քվեարկությամբ 27-ամյա եգիպտացին առաջ է անցել հարձակվող Ռոբերտ Ֆիրմինոյից ու կիսապաշտպան Սադյո Մանեից։

Օգոստոսին «Լիվերպուլի» 6 խաղերում Սալահը խփել է 3 գոլ ու դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ։

 

Share |

Լրահոս

Loading...