Միլանը և Ինտերը նոր մարզադաշտ կկառուցեն

10:37 12.09.2019

Հայտնի են դարձել «Միլանի» և «Ինտերի» նոր մարզադաշտի կառուցման մանրամասները: Corriere della serra պարբերականի փոխանցմամբ, իտալական ակումբները կծախսեն 605 մլն եվրո:  Իսկ ահա «Սան Սիրոյի» քանդման աշխատանքների համար անհրաժեշտ կլինի 45 միլիոն եվրո:

Նոր մարզադաշտը կկարողանա մինչև 60 հազար հանդիսական ընդունել:

նախատեսվում է նաև մարզադաշտի նստատեղերին նոր գունային  լուծումներ տալ: «Ինտերի» տնային հանդիպումների ժամանակ  մարզադաշտը սև և կապույտ գունավորում կստանա, իսկ Միլանի խաղերին՝ սև և կարմիր: Մարզադաշտի կողքին կկառուցվեն նաև գրասենյակներ և առևտրի կենտրոն:

«Սան Սիրո» մարզադաշտը կառուցվել 1926 թ, իսկ 1947 թ- ից հանդիսանում է միլանյան երկու ակումբների տնային մարզադաշտը:

Share |

Լրահոս

Loading...