Սեբալյոս․ Օբամեյանգին կարելի է համեմատել Ռոնալդուի հետ

18:51 12.09.2019

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսը, որը վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Արսենալում», խոսել է թիմի հարձակվողների մասին։  

«Մենք շատ լավ, հավաք թիմ ունենք։ Հարձակվողական գծի երեք տղաներն իսկապես տարբերություն են ստեղծում։ Պյեր-Էմերիկ Օբամեյանգին կարելի է համեմատել Կրիշտիանու Ռոնալդուի հետ, երբ նա «Ռեալում» էր, այն առումով, որ նա դարպասին մոտ է խաղում ու միշտ նպատակաուղղված է դեպի դարպասը։ Նա մեզ համար շատ կարևոր է։

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լակազետին, ապա ես նրան լավագույն խաղացողն եմ համարում։ Նա հիանալի հասկանում է խաղը։ Երբ Լակազետը 100 տոսոկով պատրաստ է, նա մեծ օգուտ է բերում թիմին»,- Սեբալյոսի խոսքերն է փոխանցում The Guardian-ը։

«Արսենալը» 4 խաղից 7 միավոր է վաստակել ու ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է։

 

Share |

Լրահոս

Loading...