12-ամյա լողորդուհին դարձել է Չինաստանի չեմպիոն

13:56 12.09.2019

12-ամյա չինացի լողորդուհի Վանգ Չժային դարձել է Չինաստանի չեմպիոն: Մարզուհին յուրատեսակ ռեկորդ է գրանցել, 200 մետր տարածությունը հաղթահարելով 2 րոպե 10 վայրկյանում: Այս արդյունքը հնարավորություն է տալիս նրան մասնակցելու 2020 թ. Տոկիոյի օլիմպիական խաղերին: Այս տարիքային խմբում աղջիկների լավագույն արդյունքը  նախկինում պատկանում էր ամերիկուհի Էլիզաբեթ Բիզելին՝ 2 րոպե տասնհինգ վայրկյան: Հետաքրքիր է, որ տղամարդկանց լավագույն արդյունքը 2 րոպե 10 վայրկյան է:

Share |

Լրահոս

Loading...