Նախկին առաջին ռակետը հայտարարել է կարիերան վերսկսելու մասին

17:23 12.09.2019

Բելգիացի աշխարհի նախկին առաջին ռակետ Կիմ Կլեյստերսը հայտարարել է, որ պրոֆեսիոնալ կարիերան կվերսկսվի 2020 թվականին:

«Բարև բոլորին: Ուրախ եմ վերջապես կիսվել այս լուրով: Կտեսնվենք 2020 թվականին», - գրել է Քիմն իր թվիթերյան էջում:

36-ամյա թենիսիստուհին «Մեծ սաղավարտի» մրցաշարերի քառակի հաղթող է։ Նա երեք անգամ հաղթել Է ԱՄՆ-ի բաց առաջնությունում (2005, 2009, 2010), եևս մեկ անգամ նվաճել Է Australian Open-ը (2011): Նրա ակտիվում նաև երկու հաղթանակ է գրանցվել զուգախաղերի մեյջորներում («Ռոլան Գարոս»-2003 և «Ուիմբլդոն»-2003): Պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին Քիմը հայտարարել էր 2012 թվականի վերջին, որից հետո մասնակցել է միայն վետերանների համար նախատեսված մի շարք մրցաշարերի: Այդ ժամանակից ի վեր բելգիացին երեք անգամ մայր է դարձել։ 

Share |

Լրահոս

Loading...