Վան դեր Վարտ․ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները Մեսսին ու Ռոնալդուն են, այլ ոչ թե Վան Դեյկը

20:02 12.09.2019

Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը կարծում է, որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստները Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն են, այլ ոչ թե Վիրջիլ Վան Դեյկը։ 

«Վան Դեյկը չի կարող համարվել աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, բայց նա հատուկ է։ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն են լավագույնները, սակայն չի կարելի հարձակվողներին համեմատել պաշտպանների հետ»,-վան դեր Վարտի խոսքերն է մեջբերում Tuttomercadoweb-ը։ 

«Լիվերպուլի» և Հոլանդիայի ազգային հավաքականի պաշտպան Վիրջիլ Վան Դեյկը ՈւԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստն է։ Հավակնորդների թվում էին նաև «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։ 

Հիշեցնենք, որ Ռաֆայել վան դեր Վարտը ժամանակին հանդես է եկել Մադրիդի «Ռեալի» կազմում։ 

Share |

Լրահոս

Loading...