Զիդանը ամռանը ցանկացել է ձեռք բերել Կանտեին

22:26 12.09.2019

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ն'գոլո Կանտեն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում եղել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի հետաքրքրության շրջանակներում։ Հաղորդում է The Athletic-ը։ 

Մադրիդյան ակումբը մտադիր է մյուս ամառ շարունակել ֆուտբոլիստին ձեռք բերելու գործընթացը։ Ավելին, «Ռեալը» բացի «կապույտների» կիսապաշտպանից շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել նաև Նեյմարի, Կիլիան Մբապեի և Պոլ Պոգբայի նկատմամբ։ 

Հաղորդվում է, որ «Չելսիում» տեղյակ են «Ռեալի»՝ Կանտեի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին։ Լոնդոնյան ակումբի նախկին ֆուտբոլիստներ Էդեն Ազարը և Տիբո Կուրտուան, ովքեր ներկա պահին հանդես են գալիս «արքայական» ակումբի կազմում, մասնավոր զրույցներում մի քանի անգամ ասել են, որ մադրիդյան թիմին Կանտեի պես ֆուտբոլիստ է պետք։ 

«Ռեալի» և «Չելսիի» միջև այս ամառ երկու գործարք է եղել։ Մադրիդ է տեղափոխվել Էդեն Ազարը, իսկ Մատեո Կովաչիչը մշտական պայմանագիր է կնքել «կապույտների» հետ։ Մինչ այդ նա վարձավճարով էր հանդես գալիս «Չելսիի» կազմում։ 

Полузащитник «Челси» Нголо Канте входит в список трансферных желаний главного тренера «Реала» Зинедина Зидана, сообщает The Athletic. Мадридский клуб планирует в следующем году сделать «синим» предложение о трансфере французского хавбека. При этом, как отмечает издание, «Реал» заинтересован и в других игроках: Неймаре, Килиане Мбаппе и Поле Погба. В «Челси» в курсе об интересе мадридцев к Канте. Бывшие одноклубнике француза Тибо Куртуа и Эден Азар, которые сейчас выступают в «Реале», в частных беседах отмечали, что мадридскому клубу не хватает такого игрока, как Канте.

Share |

Լրահոս

Loading...