Մխիթարյանը Ռոմայի հետ պատրաստվում է Սասուոլոյի հետ խաղին

20:09 13.09.2019

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ռոմայի» մարզմանը՝ նախապատրաստվելով Ա Սերիայի 3-րդ տուրի՝ «Սասուոլոյի» հետ խաղին:

Հռոմեական թիմի մամուլի քարտուղարությունը լուսանկարներ է հրապարակել այսօրվա մարզումից:

Կիրակի՝ սեպտեմբերի 15-ին կայանալիք խաղում Մխիթարյանը կարող է նորամուտը նշել «Ռոմայի» կազմում: Հանդիպումը կկայանա Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 20:00-ին:

Խաղն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի Արմենիա հեռուստաընկերության եթերում: 

Share |

Լրահոս

Loading...