Տարխանով. Օզբիլիսը շատ հաջող մտավ խաղի մեջ

21:41 13.09.2019

«Փյունիկը» առաջնությունում ևս մեկ պարտություն կրեց՝ այս անգամ 3 գնդակ ընդունելով «Ալաշկերտից»: Խաղից հետո Ալեքսանդր Տարխանովը հանդիպեց լրագրողների հետ:

«Անգամ ասելու բան չկա: Մենք շատ վատ խաղացինք: Մրցակիցը շատ կազմակերպված էր գործում: Առաջին և երրորդ գոլը տեսաք՝ ինչպես ընդունեցիք: Երկրորդ գոլը շատ զավեշտալի էր մեզ համար: Կվերլուծենք: Նորեկները լավ ֆունկցիոնալ վիճակում չեն: Չնայած՝ Օզբիլիսը շատ հաջող մտավ խաղի մեջ: Հավաքականից վերադարձած ֆուտբոլիստներն իրենց լավագույն մարզավիճակում չէին: Սա մեր ամենավատ խաղն էր: Ոչինչ չէր ստացվում գրոհելիս, շատ էինք տարածություն տալիս մրցակցին, գնդակ կորցնում: Կփորձենք վերլուծել պատճառները», - «Ալաշկերտից» կրած պարտությունից հետո ասաց Ալեքսանդր Տարխանովը: 

Մրցաշրջանի մեկնարկում միավորների կորստի մասին

«Սա մրցաշրջանի մեկնարկ է, և այսպես լինում է: Ինչ վերաբերում է մրցաշրջանի ավարտին բարձր տեղ զբաղեցնելուն՝ գուցե ազդի միավորներ կորցնելը: Այս պահին ոչինչ ասել չեմ կարող»։

Վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին

«Մանուչարյանը մեկ շաբաթից կմիանա թիմին: Սիչյովը դեռ անհատական ծրագրով է մարզվում: Նրա մասին դեռ վաղ է ինչ-որ բան ասելը»:

Share |

Լրահոս

Loading...