Զիդանը՝ Ազարի նորամուտի մասին․ Մենք պետք է շատ զգույշ լինենք

18:16 13.09.2019

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 4-րդ տուրի «Լևանտեի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։ 

«Վինիսիուսը վայելում է իմ ամբողջական վստահությունը։ Նա ընդամենը 19 տարեկան է ու «Ռեալի» ապագան է լինելու։ Ամեն ինչին ժամանակ է պետք։ Եթե դու լավ աշխատես, հաջողությունները կգան։

Ազարի նորամու՞տը։ Մենք պետք է զգույշ լինենք նրա հետ, քանի որ նա վնասվածք ուներ նախորդ մի քանի շաբաթների ընթացքում։ Մենք բոլորս ուզում ենք տեսնել նրան խաղադաշտում, սակայն պետք է հանդարտություն պահպանենք։ Նրա վրա մեծ ճնշում ու մեծ սպասում կա»,-Զիդանի խոսքերն է մեջբերում Marca-ն։ 

Լա լիգայի 4-րդ տուրի «Ռեալ» - «Լևանտե» հանդիպումը կկայանա շաբաթ Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում։ Խաղի մեկնարկը Երևանի ժամանակով 15։00-ին է։ 

Share |

Լրահոս

Loading...