Աշխարհի գավաթ. Արոնյանը հաղթանակ է տարել, Մովսեսյանը՝ կիսել միավորը

00:00 14.09.2019

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ շրջանի առաջին պարտիայում Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել իրանցի Փարհամ Մաղսուդլուի նկատմամբ։

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Պարտիան ավարտվել է 42-րդ քայլում։

Սերգեյ Մովսեսյանը կիսել է միավորը աշխարհի գավաթակիր չինացի Դին Լիրենի հետ: Պատասխան պարտիաները կանցկացվեն սեպտեմբերի 14-ին:

Share |

Լրահոս

Loading...