Դերբի-Քարդիֆ խաղից առաջ ֆուտբոլիստներին ու երկրպագուներին էվակուացրել են մարզադաշտից

09:38 14.09.2019

Անգլիական Չեմպիոնշիփի 7-րդ տուրի՝ «Դերբի Քաունթի»-«Քարդիֆ Սիթի» խաղից առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել, հայտնում է Mirror-ը:

Խաղից քիչ առաջ ֆուտբոլիստներին ու հանդիսատեսին շուտափույթ կերպով էվակուացրել են մարզադաշտից՝ հանկարծակի տեղի ունեցած բոցավառման պատճառով:

Այդուհանդերձ, խաղը ճիշտ ժամանակին է սկսվել: Մի քանի րոպե անց ֆուտբոլիստներն ու երկրպագուները վերադարձել են արենա:

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Խաղի արդեն 6-րդ րոպեին տանտերերին առաջ է մղել Սքոթ Մելոունը: Հյուրերը պատասխան գնդակը խփել են 19-րդ րոպեին այն բանից հետո, երբ Ռոբերտ Նեստա Գլատցելն անվրեպ է իրացրել 11-մետրանոցը:

Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակում «Դերբի Քաունթին» 18-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 7 միավորով, իսկ «Քարդիֆը» 12-րդ տեղում է՝ 9 միավորով:

Share |

Լրահոս

Loading...