Ըմբշամարտի ԱԱ․ Ամոյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, Հախոյանն ու Մանուկյանը զրկվեցին մեդալային հույսերից

17:09 14.09.2019

Ղազախստանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը վաղը` օգոստոսի 15-ին, սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ու հնարավոր է` բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստանա։

Ամոյանը, հիշեցնենք, նորամուտն է նշում մեծահասակների հավաքականում։

Ինչ վերաբերում է մեր մյուս ներկայացուցիչներին, 55 կգ քաշային Նորայր Հախոյանը և 72 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը զրկվել են բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորությունից, քանի որ նրանց հաղթած ըմբիշները դուրս չեն եկել եզրափակիչ։

Հախոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 3։7 հաշվով պարտվել էր ճապոնացի Շոթա Օգավային։

Իսկ Մանուկյանը որակավորման փուլում 4։1 հաշվով հաղթել էր Ղրղզստանը ներկայացնող Կալիդին Ասիկիևին, իսկ 1/8 եզրափակչում տուշեով (3։7) պարտվել էր ռուս Ադլան Ակիևին, վերջինս քառորդ եզրափակչում պարտվել է իրանցի ըմբիշին։ Մանուկյանը ևս լքել է պայքարը։

Սեպտեմբերի 15-ին պայքարի մեջ կմտնեն 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 87կգ քաշային Արթուր Շահինյանը և 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը։

Share |

Լրահոս

Loading...