Բարսելոնայի նախկին նախագահ. ՊՍԺ-ն Նեյմարի համար 300 մլն եվրո էր պահանջում

11:49 14.09.2019

«Բարսելոնայի» նախկին նախագահ Ժոան Գասպարը մեկնաբանել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի՝ կատալոնական ակումբ չկայացած վերադարձը.

«Գիտեմ, որ «Բարսելոնան» և նրա նախագահը փորձում էին ձեռք բերել Նեյմարին: Արդյունքում, ՊՍԺ-ն 300 մլն եվրո պահանջեց: Ու չնայած Նեյմարն իր խաղային որակների շնորհիվ բացառիկ ֆուտբոլիստ է, դա հնարավոր չէր անել:

Չնայած այն բանին, որ «Բարսելոնան» մեծ ջանքեր գործադրեց տեղափոխությունն իրականացնելու համար»,- Գասպարի խոսքերն է փոխանցում AS-ը:

 Նախորդ մրցաշրջանում Նեյմարն ակումբային մակարդակում բոլոր մրցաշարերում 28 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 23 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ: 27-ամյա բրազիլացի հարձակվողի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:

Share |

Լրահոս

Loading...