Աշտարակի Քասախի մարզիկ մարզադաշտը վերանորոգվել է (լուսանկարներ)

16:43 14.09.2019

Աշտարակի «Քասախի մարզիկ» մարզադաշտը պատրաստ է ընդունել «Արագած» ՖԱ-ի տնային հանդիպումները:

«Արագած» ակումբի ղեկավարության և ստադիոնի տնօրինության ջանքերով հիմնովին վերանորոգվել են տեխնիկական գոտու նստարանները, ծածկը, հանդերձարանները և ենթակառուցվածքային մյուս հատվածները, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

Պատրաստ են նաև լոգարանները և սանհանգույցները:

ՀՖՖ աշխատակիցները ծանոթացել են կատարված աշխատանքներին: Մարզադաշտի տնօրեն Արմեն Մաթևոսյանը և «Արագած» ՖԱ-ի մարզական տնօրեն Սերգեյ Աղումյանը ևս մեկ անգամ ծանոթացել են կատարվող աշխատանքներին, կատարել են վերջին շտկումները նախապատրաստական շրջանին ընդառաջ:

Նորոգված ստադիոնում «Արագածն» իր առաջին հանդիպումն կանցկացնի սեպտեմբերի 16-ին՝ հյուրընկալելով «Ալաշկերտ-2»-ին:

Share |

Լրահոս

Loading...