Սալահն ակնարկել է, որ խնդիրներ չունի Մանեի ետ

10:18 14.09.2019

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն անսովոր տեսանյութի միջոցով բացատրել է, որ իր և թիմակից Սադիո Մանեի միջև որևէ թյուրըմբռնում կամ թշնամանք չկա:

Ամեն ինչ սկսվել է ԱՊԼ-ի 3-րդ տուրի՝ «Բարնլիի» հետ խաղում (0:3):

Խաղային դրվագներից մեկում Սալահը փոխանցում չի կատարել Մանեին: Սենեգալցուն մեկ րոպե անց փոխարինել են, իսկ օպերատորները ֆիքսել են, թե ինչպես է վերջինս բուռն կերպով արտահայտվում թիմակցի հասցեին: Էմոցիոնալ բացականչությունները նա շարունակում է նաև պահեստայիններ նստարանին:

ԶԼՄ-ներում անմիջապես լուրեր տարածվեցին, որ հարձակվողները լարված հարաբերությունների մեջ են, բայց Սալահը շտապեց հստակություն մտցնել իրավիճակում՝ զվարճալի տեսանյութ հրապարակելով Թվիթերում, որտեղ երկու տղա՝ իր և Մանեի դեմքով, ջերմորեն գալիս են միմյանց ընդառաջ ու գրկախառնվում: Ընդ որում, այս ամենին կողքից հետևում է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը:

Տեսանյութը կարող եք տեսնել այստեղ:

 

Share |

Լրահոս

Loading...