Հայաստանի Գավաթի 1/8 եզրափակչում «Սևանը» կմրցի «Երևանի» հետ: Հիշեցնենք, որ ըստ նոր ձևաչափի՝ այս փուլում քառորդ եզրափակչի ուղեգիրը վիճարկվելու է 1 խաղով:
Թիմերը ներկայացրել են իրենց մեկնարկային կազմերը: Ուշագրավ է, որ «Երևանի» հայտացուցակում ընդամենը մեկ հայ ֆուտբոլիստ կա, իսկ պահեստայինների կազմում հայտավորված է ընդամենը 3 ֆուտբոլիստ:
«Սևան» — Վոլոդիմիր Մելնիչենկո, 4. Արմեն Դուրունց, 2. Ռևիկ Եղիազարյան, 23. Դմիտրո Միշենին, 3. Հակոբ Լոռեցյան, 44. Անդրեյ Գլադիշ, 8. Վլադիմիր Ուլդյակով, 9. Արամ Լոռեցյան, 7. Սուլթան Ակսանով, 11. Ռոման Շումկին
«Երևան» — Յանիս Կրումինս, 12. Լյուբիմով, 2. Գուստավո, 19. Սվյատոսլավ Գրաբչակ, 4. Մաքսիմ Եստիգնեև, 8. Եվգենի Եվգենիև, 7. Աբրահամ Պորտուգալյան, 9. Ռամազան Իսաև, 23. Էլիաս Սիլվա, 20. Արմին Դորաղի, 21. Լոկվա
Հանդիպումը կմեկնարկի 14:30-ին, Ձորաղբյուրի մարզաբազայում: