Շիրակը ոչ-ոքի խաղաց Գանձասար-Կապանի հետ ու հավասարվեց առաջատար Արարատին

18:15 14.09.2019

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 6-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում հյուրընկալել է «Գանձասար-Կապանին»: Թիմերն այդպես էլ չեն կարողացել գրավել միմյանց դարպասներն ու բավարարվել են ոչ-ոքիով՝ 0:0:

Այս հանդիպումից հետո գյուրեցիներն իրենց միավորների թիվը հասցրել են 13-ի և հավասարվել ԲԽ-ի մրցաշարային աղյուսակը գլխավորող «Արարատին», որն այս տուրի իր հանդիպումը դեռ չի անցկացրել:

«Գանձասար-Կապանը», որն ընթացիկ մրցաշրջանում դեռ հաղթանակ չի տարել, 6 խաղից հետո 4 միավոր ունի իր ակտիվում և գտնվում է 8-րդ տղղում:

6-րդ տուրի վերջին խաղը կկայանա վաղը՝ սեպտեմբերի 15-ին: «Արարատը» սեփական հարկի տակ կմրցի «Նոայի» հետ:

Share |

Լրահոս

Loading...