Ըմբշամարտի ԱԱ. Սլավիկ Գալստյանը վերջին վայրկյաններին հաղթանակ կորզեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

12:07 14.09.2019

Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի ԱԱ-ում 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում առավելության հասնելով Ուզբեկստանը ներկայացնող Իսլոմժան Բախրամովի նկատմամբ:

Սլավիկը, որը մինչև վերջին վայրկյանները պարտվում էր, հաշիվը դարձրեց 3:3 ու կամային որակների շնորհիվ առավելության հասավ մրցակցի նկատմամբ:

Սլավիկ Գալստյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 16:7 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովի նկատմամբ:

Share |

Լրահոս

Loading...