Ըմբշամարտի ԱԱ․ Սլավիկ Գալստյանը պարտվեց կիսաեզրափակչում ու կպայքարի բրոնզի համար

16:36 14.09.2019

Հունահռոմեական ոճի ըմբիշ, մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 3։2 հաշվով պարտվել է  Ռուսաստանի ներկայացուցիչ, աշխարհի գործող չեմպիոն Ստեփան Մարյանյանին։

Նշենք՝ մրցավարները բողոքարկել են Սլավիկի գոտեմարտի արդյունքը, սակայն ապարդյուն։ Սլավիկ Գալստյանը պարտվել է ու վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար:

Մեր ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ 16:7 հաշվով փայլուն հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող Էլման Մուխտարովի նկատմամբ:

Իսկ քառորդ եզրափակչում Գալստյանը առավելության էր հասել Ուզբեկստանը ներկայացնող Իսլոմժան Բախրամովի նկատմամբ:

Share |

Լրահոս

Loading...