Պաշտոնական. Վարդան Պողոսյանը վերադարձավ Գանձասար-Կապան

09:18 14.09.2019

«Գանձասար-Կապանը» նոր համալրում ունի։ Ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել 27-ամյա հարձակվող Վարդան Պողոսյանի հետ։

Այս մասին հայտնում է կապանյան ակումբի մամուլի քարտուղարությունը:

Պողոսյանի վերջին ակումբը եղել է Երևանի «Ալաշկերտը»։ 27-ամյա ֆուտբոլիստը 2017/18 և 2018/19 մրցաշրջաններում հասցրել է հանդես գալ Սյունիքը ներկայացնող ակումբի կազմում։

Անցկացնելով 34 հանդիպում։ Վարդան Պողոսյանը «Գանձասար-Կապանի» կազմում դարձել է նաև Հայաստանի գավաթակիր

Share |

Լրահոս

Loading...