ՄՅՈՒ-ն, Չելսին ու Տոտենհեմը հաղթանակներ տոնեցին ԱՊԼ-ի հերթական տուրում (տեսանյութ)

20:00 14.09.2019

ԱՊԼ-ի 5-րդ տուրում ՄՅՈՒ-ն ընդունել էր «Լեսթերին» ու նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Հանդիպման միակ գոլը 8-րդ րոպեին հեղինակեց Մարկուս Ռեշֆորդը։ 

Միաժամանակ ընթացող մյուս խաղում «Տոտենհեմը» հյուրընկալել էր «Քրիսթալ Փելասին» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 4-0 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Սոն Հին-Մինը, մեկ անգամ աչքի ընկավ Լամելան։ Մրցակցի կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ վան Աանհոլտը։

 

Միաժամանակ ընթացող 3-րդ խաղում «Չելսին» հյուրընկալվել էր «Վուլվզին» ու 5-2 հաշվով հաղթեց։ Լոնդոնյան թիմի կազմում պոկերի հեղինակ դարձավ Աբրահամը, սակայն գոլերից մեկն ինքնագոլ էր։ «Չելսիի» կազմում մի գոլ էր խփեց Տոմորին, իսկ «գայլերի» կազմում աչքի ընկավ թիմի նորեկ Պատրիկ Կուտրոնեն։

 

 

Share |

Լրահոս

Loading...