Ման․ Յունայթեդը նոր պայմանագիր է համաձայնեցրել դե Խեայի հետ

00:05 14.09.2019

«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան կմնա ակումբում։ Կողմերը նոր պայմանագիր են համաձայնեցրել։ 

Ինչպես տեղեկացնում է Daily Record-ը, ՄՅՈւ-ն և դե Խեան նոր պայմանագիր կկնքեն, որի համաձայն՝ իսպանացի դարպասապահը տարեկան 15 միլիոն եվրո կստանա։ Նոր համաձայնագիրը նախատեսված կլինի չորս տարով։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ ՄՅՈւ-ն բավարարել է դե Խեայի պահանջները։ 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Յուվենտուսը» մտադիր է գալիք ամառ անվճար ձեռք բերել Դե Խեային։ Իսպանացի դարպասապահի գործող պայմանագիրը ավարտվում է 2020-ի ամռանը։ 

Դավիդ դե Խեան հանդես է գալիս «Ման․ Յունայթեդի» կազմում 2011 թվականից։  

Share |

Լրահոս

Loading...