Էրիկսենը մերժում է Տոտենհեմի բոլոր առաջարկները․ դանիացին հունվարին ցանկանում է տեղափոխվել Ռեալ

13:20 14.09.2019

Քրիստիան Էրիկսենը, կարծես թե, մտադրություն չունի մրցելույթները Լոնդոնի «Տոտենհեմի» կազմում շարունակելու։ Դանիացի ֆուտբոլիստը մերժում է «խցանների» բոլոր առաջարկները կապված նոր պայմանագրի հետ։ 

Marca-ն հաղորդում է, որ Էրիկսենը սպասում է Մադրիդի «Ռեալի» առաջարկին։ «Արքայական» ակումբը հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում քայլեր է ձեռնարկելու 27-ամյա կիսապաշտպանին գնելու համար։ Ամռանը «Տոտենհեմը» թույլ չտվեց Էրիկսենին հեռանալ, բայց և չկարողացավ նոր պայմանագիր կնքել նրա հետ։ 

Դանիացու պայմանագիրը հյուսիսլոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2020 թվականի հունիսի 30-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրիկսենի ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»։ «Բիանկոներիները» ցանկանում են նրան փոխարինել Պաուլո Դիբալայի հետ։ 

 

Share |

Լրահոս

Loading...