Խուան Մարտին դել Պոտրոն վերսկսել է մարզումները կորտում

12:49 14.09.2019

Արգենտինացի թենիսիստ Խուան Մարտին դել Պոտրոն մի շարք վնասվածքներից հետո կորտ է վերադարձել։ US Open-2009-ի չեմպիոնը Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մարզվում է հարդի կորտում։ 

2019 թվականի ընթացքում Խուան Մարտինը 12 հանդիպման է մասնակցել, որոնցում 8 հաղթանակ է տարել։ Նրա վերջին հանդիպումը Լոնդոնում անցկացվող Queens Club մրցաշարում էր հունիսին։ Դենիս Շապովալովին հաղթելուց հետո արգենտինացի թենիսիստը ստիպված եղավ հրաժարվել պայքարից Ֆելիսիանո Լոպեսի հետ խաղում, ինչից հետո դել Պոտրոն ծնկի վիրահատություն է տարել։ 

ՆԵրկա պահին ATP-ի վարկանիշային աղյուսակում դել Պոտրոն զբաղեցնում է 71-րդ տեղը։ Նա բազմաթիվ միավորներ կորցրեց US Open-ից հետո, քանի որ նախորդ տարի խաղացել էր եզրափակչում, իսկ այս տարի բաց էր թողել մրցաշարը։ 

 

Share |

Լրահոս

Loading...