Մոնցայում տաքսու վարորդը չի ճանաչել Շարլ Լեկլերին

15:54 14.09.2019

Ինչպես և սպասվում էր «Ֆերարիի» կազմում Բելգիայի և Իտալիայի Գրան-Պրիներում հաղթանակ տանելուց հետո Շարլ Լեկլերը մեծ հետաքրքրություն է առաջացրել ողջ Իտալիայում։ 

Մոնցայում կայացած Գրան-Պրիից հետո Լեկլերը պատմել է, որ մրցարշավից հետո տաքսիով է հեռացել։ Վարորդը նրան չի ճանաչել։ 

«Ես արդեն իրականացրել եմ իմ երազանքներից երեքը։ Ես ֆորմուլա-1-ի ավտոարշավորդ եմ, ես հանդես եմ գալիս «Ֆերարիում», ես հաղթել եմ երկու Գրան-Պրիներում, որոնցից մեկը՝ Մոնցայում։

Նախորդ կիրակի ավտոդրոմից ես հեռացա տաքսիով։ Վարորդը ինձ չէր ճանաչել։ Նա հարցրեց ինձ, թե արդյոք ես դիտել եմ մրցարշավը։ Ես ասացի, որ դիտել եմ, և որ հիասքանչ մրցարշավ էր։ «Այդ տղան իսկապես ուժեղ»,-ասաց նա իմ մասին, ինչը շատ հաճելի էր։ Վերջում ես ամեն դեպքում ներկացա, ու այդ ամենը իսկապես չափազանց զվարճալի էր»,-պատմել է Լեկլերը TG1-ի եթերում։ 

 

Share |

Լրահոս

Loading...