Ֆելիսիանո Լոպեսը նշել է, թե ինչով է Մեդվեդևը տարբերվում իր հասակակիցներից

14:14 14.09.2019

Իսպանացի թենիսիստ Ֆելիսիանո Լոպեսը նշել է, թե ինչով է Դանիլ Մեդվեդևը տարբերվում իր հասակակիցներից։ 23-ամյա ռուս թենիսիստը US Open-ի փայլուն մրցելույթներից հետո ATP-ի վարկանիշային աղյուսակում բարձրացել է 4-րդ հորիզոնական։

«Այս մրցաշրջանում Դանիլը ապացուցել է, որ թոփ խաղացող է դառնալու։ Նա հիասքանչ բնավորություն ունի ու գերազանց թենիս է խաղում։ Կարծում եմ՝ նա իր հասակակիցներից տարբերվում է հենց բնավորությամբ։ Մեդվեդևը կայուն խաղ է ցուցադրում։ Նրա խաղում ձախողումներ գրեթե չեն լինում»,-Լոպեսի խոսքերն է մեջբերում Diario Sur-ը։ 

US Open-2019-ի ընթացքում Դանիլ Մեդվեդևը և Ֆելիսիանո Լոպեսը հանդիպել են միմյանց։ Խաղի ավարտից հետո ռուս թենիսիստը տուգանվել էր 9 հազար դոլարով ոչ սպորտային պահվածքի համար։ 

Ամերիկայի բաց առաջնության եզրափակչում Մեդվեդևը հինգ սեթում պարտվեց Ռաֆայել Նադալին։ 

Share |

Լրահոս

Loading...