ՊՍԺ-ի երկրպագուները՝ Նեյմարին․ Քավության ճանապարհը շատ երկար է լինելու

13:09 14.09.2019

ՊՍԺ-ի ֆան ակումբներից մեկի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ կապված Նեյմարի հետ։ 

«Ֆուտբոլային առումով Նեյմարը ժամանակաշրջանի մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է, բայց դա այն չէ, ինչ կարևոր է մեզ համար այսօր։ Մենք մեղադրում ենք նրան այն բանում, որ նա մի քանի անգամ անհարգալից է վերաբերվել մեր ակումբին։

Նա ամեն գնով ցանկանում էր տեղափոխվել «Բարսելոնա»՝ մի ակումբ, որը մեր գլխավոր մրցակիցներից է եվրոպական հարթակում։ Այս ամենի հետ մեկտեղ Նեյմարը շատ շուտով կվերադառնա մեր «Պարկ դե Պրենս»։ Մենք ուզում ենք ասել, որ մեծ թերահավատությամբ ենք նայում այն փաստին, որ Նեյմարը ևս մեկ մրցաշրջան է անցկացնելու ՊՍԺ-ում։

Դիմելով ՊՍԺ-ին՝ ուզում ենք հայտնել, որ Նեյմարի նման պահվածքը չի կարող անհետևանք մնալ։ Նա չի կարող այլևս նման սխալներ թույլ տալ ակումբի նկատմամբ։ Նրա քավության ճանապարհը երկար է լինելու, շատ երկար»,-ասված է հայտարարության մեջ։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ փարիզյան ակումբի երկրպագուները հնարավոր է բոյկոտեն Լիգա 1-ի 5-րդ տուրի «Ստրասբուրգի» դեմ կայանալիք տնային հանդիպումը, ինչպես նաև ՉԼ-ի «Ռեալի» դեմ կայանալիք խաղը։ 

 

 

Share |

Լրահոս

Loading...