Ռեալը դժվարին հաղթանակ տարավ Լևանտեի նկատմամբ (տեսանյութ)

16:59 14.09.2019

Լա լիգայի 4-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» ընդունել էր «Լևանտեին»։ «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում գոլառատ ու հետաքրքիր ֆուտբոլ էր։ 

Առաջին կեսում տանտերերը երեք գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Կարիմ Բենզեման։ Մեկ անգամ էլ աչքի ընկավ Կազեմիրոն։ Թվում էր, թե որևէ հարց հանդիպման ելքի վերաբերյալ այլևս չկա, սակայն երկրորդ կեսում ամեն ինչ փոխվեց։

Նախ 49-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Բորխա Մայորալը։ Իսպանացի ֆուտբոլիստը չտոնեց իր նախկին թիմի դարպասը ուղարկած գնդակը։ 75-րդ րոպեին Գոնսալո Մելերոն երկրորդ գնդակն ուղարկեց «Ռեալի» դարպասը՝ հաշիվը դարձնելով 3-2։ Վերջին րոպեին գերզանց սեյվով իր թիմին փրկեց Տիբո Կուրտուան։ 

«Ռեալը» դժվարին հաղթանակ տարավ 3-2 հաշվով։ Հավելենք, որ «արքայական» ակումբի կազմում իրենց նորամուտը նշեցին Էդեն Ազարը և Էդեր Միլիտաոն։ Նրանք միառժամանակ դուրս եկան փոխարինման հանդիպման 60-րդ րոպեին։ 

«Ռեալը» վաստակում է 8 միավոր, «Լևանտեն» մնում է 6-ով։ 

Share |

Լրահոս

Loading...