Սարին՝ Յուվեն գլխավորելու մասին․ Մայրս ընդհանրապես ուրախ չէր, ողջ ընտանիքս Ֆիորենտինային է երկրպագում

14:50 14.09.2019

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին պատմել է, թե ինչպես են իր ընտանիքում արձագանքել իր նոր աշխատավայր տեղափոխվելուն։ 

«Կասեմ այսպես։ Մայրս ընդհանրապես ուրախ չէր։ Իմ տատիտը ապրել է «Ֆիորենտինայի» մարզադաշտից 500 մետր հեռավորության վրա։ Այդ իսկ պատճառով մեր ողջ ընտանիքը երկրպագում է «Ֆիորենտինային», բացի ինձնից։ Ես նախընտրում էի «Նապոլիին»։

Շատ հիշողություններ ունեմ կապված այս ստադիոնի հետ։ Բայց ամենաշատը իմ հիշողության մեջ է այն պահը, որ կորցրի Սկուդետոն հաղթելու հնարավորությունը այստեղ։ Պետք է ինչ-որ բան ձեռնարկել այդ ամենը մոռանալու համար»,-Սարիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։ 

Ա սերիայի 3-րդ տուրում «Յուվենտուսը» արտագնա հանդիպում է անցկացնելու «Ֆիորենտինայի» հետ։ Խաղը կկայանա այսօր։ Մեկնարկը Երևանի ժամանակով 17:00-ին է։ 

Share |

Լրահոս

Loading...