Ուրալը հաղթեց Սպարտակին, Հարոյանը մասնակցեց խաղին

19:36 14.09.2019

Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրում Եկատերինբուրգի «Ուրալը» հյուրընկալվել էր Մոսկվայի «Սպարտակին» ու կամային հաղթանակ տոնեց։ Խաղն ավարտվեց 1-2 հաշվով։

Տանտերերի կազմում հաշիվը բացեց Ժիգոն, ապա Իլյինն ու Կաբիրն աչքի ընկան հյուրերի կազմում ու հաղթանակ պարգևեցին եկատերինբուրգյան թիմին։

«Ուրալի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը։ 

 

Share |

Լրահոս

Loading...