ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է 2019-2020 թվականների մրցաշրջանի ավարտի մասին։ Նա մի քանի տարբերակներ է առաջարկել։
«Մենք կարող ենք շարունակել մրցաշարերը գործող ֆորմատով, բայց և կարող ենք խաղալ փլեյ-օֆֆեր չեզոք դաշտերում։ Ներկա պահին մենք չենք բացառում եզրափակչի անցկացումը 8 կամ 4 թիմերով։
Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի խաղարկությունները պետք է ավարտված լինեն օգոստոսի 3-ին։ Մենք անսովոր իրավիճակում ենք, դրա համար էլ ճկունություն ենք կիրառում ամսաթվերի փոփոխման գործում»,-ասել է Չեֆերինը ZDF հեռուստաընկերության եթերում։
Կորոնավիրուսի պատճառով ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերը դադարեցված են անորոշ ժամանակով։