Արթուր Ալեքսանյանն ըմբշամարտի ԱԱ-ի կիսաեզրափակչում է (տեսանյութ)

13:24 15.09.2019

Աշխարհի եռակի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ԱԱ-ում դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ քառորդ եզրափակչում 4:3 հաշվով առավելության հասնելով իրանցի Մոհամադհադի Սարավիի նկատմամբ:

Կիսաեզրափակչում Ալեքսանյանը կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Մելիայի հետ:

Ալեքսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բուլղարիան ներկայացնող Ալեքսանդր Հրաբովիկին:

1/16 եզրափակչում Ալեքսանյանը 10:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել ֆինն Էլիաս Կուոսմանենի նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչում 4:2 հաշվով առավելության էր հասել Թուրքիայի ներկայացուցիչ Ջենկ Իլդեմի նկատմամբ:

Նշենք, որ այս պահին արդեն Ալեքսանյանն ապահովել է Օլիմպիական խաղերի 1 ուղեգիր մեր հավաքականի համար:

Share |

Լրահոս

Loading...