Ըմբշամարտի ԱԱ. Ասլանյանը պարտվեց 1/8-ում, Ալեքսանյանը կգոտեմարտի թուրք ըմբիշի հետ

11:52 15.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պարտություն կրեց Եգիպտոսը ներկայացնող Մոհամեդ Էլսայդից:

Լարված ու վիճելի դրվագներով գոտեմարտն ավարտվեց 6:3 հաշվով՝ հոգուտ եգիպտացու:

Ասլանյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 10:1 հաշվով գեղեցիկ հաղթանակ էր տարել Տաջիկստանի ներկայացուցչի նկատմամբ:

Քիչ անց 1/8 եզրափակչի իր գոտեմարտը կանցկացնի նաև 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը՝ մրցելով Թուրքիայի ներկայացուցիչ Ջենկ Իլդեմի հետ:

Share |

Լրահոս

Loading...