«Բարսելոնայի» հարձակվող Անսումանե Ֆատին առաջարկ չի ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», հայտնում է Mundo Deportivo-ն:
17-ամյա ֆուտբոլիստը չի մտածում հեռանալու մասին և ցանկանում է մնալ կատալոնական ակումբում:
Ավելի վաղ, The Times-ը հայտնում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Ֆատիի համար 150 մլն եվրո է առաջարկել: Սակայն, Mundo Deportivo-ն գրում է, որ «Բարսելոնան» ոչինչ չգիտի այս առաջարկի մասին, բայց առաջարկը չէր էլ դիտարկի, եթե նույնիսկ այն լիներ:
Ֆատին ընթացիկ մրցաշրջանում իր նորամուտն է նշել «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայում: Իսպանիայի առաջնության 17 խաղում նա 5 գոլ է խփել: