Լիվերպուլ, դու չեմպիոն ես. Գվարդիոլան հեգնել է մերսիսայդցիներին

10:31 15.09.2019

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ԱՊԼ-ի 5-րդ տուրում լիգայի նորեկ «Նորվիչ Սիթիին» 2:3 հաշվով պարտվելուց հետո մեկնաբանել է «Լիվերպուլին» 5 միավորով զիջելը.

«Շնորհավորում եմ «Լիվերպուլ», դու չեմպիոն ես ... հիմա սեպտեմբերն է, ու ի՞նչ: Մենք կմարզվենք ու նորից դուրս կգանք խաղադաշտ: 5 միավոր ենք կորցրել: «Տոտենհեմի» հետ (2:2) չափազանց լավ խաղացինք:Հիմա պետք է հստակ իմանանք, թե ինչ պետք է անել հետագայում»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում The Guardian-ը:

«Մանչեսթեր Սիթիին», այսպիսով, կրել է իր առաջին պարտությունն Անգլիայի ընթացիկ մրցաշրջանում: Նախորդ տուրերում Գվարդիոլայի սաները 3 հաղթանակ են տարել և մեկ անգամ ոչ-քի խաղացել:

«Մանչեսթեր Սիթին», վաստակելով 10 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում: «Նորվիչ Սիթին» 6 միավորով 12-րդն է:

Share |

Լրահոս

Loading...