Յուվենտուսը 560 օրվա մեջ առաջին անգամ կորցրել է Ա Սերիայի առաջատարությունը

10:47 15.09.2019

Թուրինի «Յուվենտուսը» երեկ՝ սեպտեմբերի 14-ին, Ա Սերիայի 3-րդ տուրում հյուրընկալվելիս ոչ-ոքի է խաղացել «Ֆիորենտինայի» հետ (0:0): Այնուհետև, Միլանի «Ինտերը» տնային խաղում հաղթել է «Ուդինեզեին» (1:0) և Մաուրիցիո Սարիի թիմը, կորցնելով Ա Սերիայում առաջատարի դիրքը, այժմ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

«Յուվենտուսը» 560 օրվա մեջ առաջին անգամ Ա Սերիայի առաջատարը չէ: Վերջին անգամ թուրինցիներն Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը չեն գլխավորել 2018 թվականի մարտի 3-ին:

4-րդ տուրում «Յուվենտուսը» կխաղա «Վերոնայի» հետ: Հանդիպումը կկայանա Թուրինում սեպտեմբերի 21-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:

«Յուվենտուսն» Ա Սերիայի գործող չեմպիոնն է: Վերջին տիտղոսը թուրինցիների համար դարձել է 8-րդ անընդմեջ չեմպիոնությունը (2012-2019):

Share |

Լրահոս

Loading...