Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը 10:1 հաշվով հաղթեց տաջիկ ըմբիշին ու դուրս եկավ 1/8

10:06 15.09.2019

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ մեդալների  և Տոկիո-2020-ի ուղեգրերի համար պայքարում են հունահռոմեական ոճի ըմբիշները:

ԱԱ-ի մրցումային երկրորդ օրը Հայաստանի 3-րդ ներկայացուցիչ, 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը փայլուն մեկնարկ գրանցեց՝ 1/16 եզրափակչում 10:1 հաշվով ժամանակից շուտ առավելության հասնելով տաջիկ Ախմեդովի նկատմամբ:

Ասլանյանը վստահ գոտեմարտ անցկացրեց ու դուրս եկավ ԱԱ-ի 1/8 եզրափակիչ:

Հիշեցնենք՝ մինչ այս 87 կգ քաշային Արթուր Շահինյանը 1/32 եզրափակչում 4:1 հաշվով ցավալի պարտություն էր կրել կուբացի Դանիել Գրեգորիչ Հեչեվարիայից, իսկ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 5:0 հաշվով առավելության էր հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Հրաբովիկի նկատմամբ:

Share |

Լրահոս

Loading...