Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

12:48 15.09.2019

Ղազախստանում ընթացող ըմբշամարտի ԱԱ-ում մեծահասակների հավաքականում իր առաջին մրցաշարն անցկացնող Մալխաս Ամոյանը 7:4 հաշվով պարտվեց Կորեան ներկայացնող ըմբիշին ու զրկվեց բրոնզի համար պայքարելու հնարավորությունից:

Ամոյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 8։0 հաշվով՝ ժամանակից շուտ առավելության էր հասել Ալեկսա Երսկիի նկատմամբ՝ Սերբիա։

1/8 եզրափակչում Ամոյանի մրցակիցը Լուսիան Բերնատեկն էր՝ Լեհաստան, որին Մալխասը հաղթել էր 7։0 հաշվով։ Քառորդ եզրափաչում Ամոյանը գոտեմարտել էր Եվրոպայի գործող չեմպիոն ռուս Աբույազիդ Մանցիգովի հետ և պարտվել 0։4 հաշվով։

Share |

Լրահոս

Loading...