Տուխել. Նեյմարը զգայուն տղա է, բայց չեմ ցանկանում քննարկել երկրպագուներին

09:32 15.09.2019

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ չի զայրանում ակումբ երկրպագուների վրա, ովքեր սուլել են հարձակվող Նեյմարին, ինչպես նաև վիրավորական պաստառ են պարզել նրա հասցեին.

«Նեյմարի համար հեշտ չի եղել, քանի որ զգայում տղան է, բայց կարողացավ հաղթահարել ամեն ինչ: Կյանք է, տրանսֆերային պաուհանի ընթացքում երկրպագուների համար ևս հեշտ չի եղել: Ահա, թե ինչու պետք է ընդունենք նրանց պահվածքը: Չեմ ցանկանու քննադատել նրանց:

Հեշտ չէր: Նեյմարը կարող էր ավելի լավ խաղալ: Նրան մի քանի խաղ է անհրաժեշտ, որպեսզի գտնի ճիշտ ռիթմն ու խաղային տոնուս ձեռք բերի»,-Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը:

Հիշեցնենք՝ ֆրանսիական Լիգա 1-ի 5-րդ տուրում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով հաղթանակ է տարել «Ստրասբուրգի» նկատմամբ՝ 1:0: Միակ գոլը խաղի 92-րդ րոպեին շրջադարձ հարվածով խփել է հենց Նեյմարը:

Share |

Լրահոս

Loading...