Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Շահինյանը պարտվեց հենց մեկնարկում

09:41 15.09.2019

Ղազախստանի մայրաքաղաքում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ, 87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը սկսել է 1/32 եզրափակչից։

Մեր ըմբիշը գոտեմարտել է կուբացի Դանիել Գրեգորիչ Հեչեվարիայի հետ և 4:1 հաշվով ցավալի պարտություն է կրել:

Եթե կուբացի ըմբիշը հասնի մինչև եզրափակիչ, Շահինյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք կստանա:

Նշենք՝ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը ևս պայքարը կսկսի 1/32-ից, որտեղ կմրցի բելառուս Հրաբովիկի հետ։

Իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը պայքարը կսկսի 1/16 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցը կլինի տաջիկ Ախմեդովը։

Share |

Լրահոս

Loading...