Ալկասեր. Բարսելոնայում որոշներն ինձ շատ վատ են վերաբերվել

13:58 15.09.2019

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պակո Ալկասերը պատմել է «Բարսելոնայում» անցկացրած ժամանակների մասին: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը կատալոնական թիմի կազմում եղել է 2016-ից 2018 թվականներին:

«Հարգում եմ «Բարսելոնայում» կոլեգաներիցս շատերին, քանի որ շատերն ինձ շատ լավ են վերաբերվել, բայց ոմանք՝ շատ վատ: Այո, մենք լավ լեզու էինք գտել երկրպագուների ու ֆուտբոլիստների հետ, բայց որոշներն ինձ շատ վատ էին վերաբերվում: Ինձ համար կարևոր էր տեսնել վստահություն շրջապատիս կողմից, բայց ոչ բոլորն էին դա ցույց տալիս», - Ալկասերի խոսքերն է մեջբերել Marca-ն:

Հիշեցնենք՝ «Բորուսիան» ու «Բարսելոնան» սեպտեմբերի 17-ին հանդիպելու ենք Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում:

Share |

Լրահոս

Loading...