Այսօր ArmeniaTV-ն սկսում է Ռոմայի խաղերի բացառիկ հեռարձակումը

17:50 15.09.2019

ArmeniaTV-ն հատուկ իր հեռուստադիտողի համար ձեռք բերված համաձայնությամբ և բացառիկ իրավունքով կցուցադրի Հենրիխ Մխիթարյանի և նրա նոր թիմակիցների խաղերը:

Հայ ֆուտբոլիստի տեղափոխությունից անմիջապես հետո Արմենիա TV-ն սկսեց բանակցությունները Հայաստանի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուի խաղերը իր հեռուստադիտողներին ներկայացնելու համար:

Այսօրվանից, Իտալիայի Ա սերիայում Ռոմայի մասնակցությամբ բոլոր հանդիպումները միայն Արմենիա TV-ի եթերում:

Այսօր 20:00-ին, Ռոման Օլիմպիկո ստադիոնում կընդունի Սասուոլոյին: Իտալական ֆուտբոլում առաջին հայ ֆուտբոլիստի մասնակցությամբ խաղերը ցանկանում էին դիտել բազմաթիվ երկրպագուներ և Արմենիա TV-ին իրագործում է իր հեռուստադիտողների ցանկությունը:

Share |

Լրահոս

Loading...