Արսենալը բաց թողեց հաղթանակը Ուոթֆորդի դեմ խաղում (տեսանյութ)

21:45 15.09.2019

Անգլիայի առաջնության 5-րդ տուրում «Ուոթֆորդն» ու «Արսենալը» ոչ ոքի խաղացին 2-2 հաշվով:

Հանդիպումը կայացել է Ուոթֆորդում՝ «Վիկարեյջ Ռոուդ» ստադիոնում։ Հաշիվը բացվեց 21-րդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, որին գոլային փոխանցում կատարեց Զեադ Կոլաշինացը: Մի քանի րոպե անց Օբամեյանգը մեծացրեց լոնդոնյան ակումբի առավելությունը՝ դառնալով դուբլի հեղինակ։ Գոլային փոխանցում կատարեց Էյնսլի Մեյթլենդ-Նայլսը։

53-րդ րոպեին հաշիվը կրճատեց  Թոմ Կլևերլին Ժերար Դեուլոֆեուի փոխանցումից: Վերջնամասում «Ուոթֆորդին» պարտությունից փրկեց Ռոբերտո Պերեյրին, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը:

«Արսենալը», հավաքելով 8 միավոր, Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ տեղը: 

Share |

Լրահոս

Loading...