Բարսելոնան գոլառատ խաղում հաղթեց Վալենսիային (տեսանյութ)

00:59 15.09.2019

Լա լիգայի 4-րդ տուրում «Բարսելոնան» տանը ընդունել էր «Վալենսիային» ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 5-2 հաշվով։

Հանդիպման արդեն 3-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Ֆատին, իսկ 4 րոպե անց դե Յոնգը կրկնապատկեց հաշվի առավելությունը։ 29-րդ րոպեին Գամյրոյին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։

Երկրորդ կեսի սկզբնամասում աչքի ընկավ կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեն։ Այնուհետև, 60-րդ րոպեին խաղադաշտ մտած Լուիս Սուարեսը դուբլ ձևակերպեց, աչքի ընկնելով, նախ, 61, ապա 82-րդ րոպեներին։

Հյուրերը, սակայն մինչև վերջ պայքարեցին ու ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Գոմեսը կարողացավ գրավել մրցակցի դարպասը։ 

Share |

Լրահոս

Loading...